Որտե՞ղ է Աստված

Որտե՞ղ ես, Աստվա՛ծ։ Այն թե ինչպես ես տալիս այդ հարցը դրանից է կախված պատասխանը։ Քո ձայնի տոնայնությունը և քո դեմքի արտահայտությունը պարզ կդարձնի, արդյո՞ք դու ուզում ես ավելի ճանաչել Աստծուն, թե պայքարում ես այն ամենի դեմ ինչ տեսնում ես կյանքում։

Գնանք պատասխանի ետևից։

Հիսուսը Աստծո որդին էր և ուղարկվել էր երկիր Աստծո կողմից։ Հիսուսի առաջին քարոզությունում նա շատ բան էր սովորեցնում ներառյալ թե ինչպես աղոթել։ Հիսուսը աղոթքի  օրինակ  բերեց, այն սկսում էր այսպես՝ “Հայր մեր, որ երկնքում ես”։ (Մատթ. 6։9

Աստված բնակվում է դրախտում։

Աստվածաշունչը հաստատում է Հիսուսի խոսքը (Գ թագ. 8։49)-ում ասվում է` “…այն ժամանակ դու լսի՛ր երկնքում՝ քո բնակվելու տեղում, նրանց աղոթքը և աղերսանքը և նրանց իրավունքը կատարի՛ր։”

Որտե՞ղ է հիմա Աստված։

Գոյության մեր սահմանումը սահմանափակված է ժամանակի մի կետով և ֆիզիկական տեղակայմամբ: Աստված կապված չէ այդ նույն սահմանափակումներով: Նա միշտ եղել է և կա «ամենագո»։ Մերիեմ Ուեփսթերը  սահմանում է ամենագոն ինչպես «ներկա գտնվող ամեն տեղ, ամեն ժամանակ»։ Երկրի վրա չկա մի տեղ որտեղ Նա չկա։ Աստված ամենուր է։ Չկա մի տեղ որտեղ Նա բացակա է։ Աստված ասում է՝  (Երմ. 23:24)` “Մի մարդ կարո՞ղ է ծածուկ տեղեր թաքնվել, որ ես նրան չտեսնեմ,- ասում է Տերը.- չէ՞ որ երկինքն ու երկիրը լցնողը ես եմ,- ասում է Տերը”:

Շատ մարդիկ հարցնում են ՝ “Որտե՞ղ է Աստված” որովհետև նրանք ձգտում են իմանալ թե ինչու այսքան խնդիրներ կան եթե Աստված ամենուր է։

Որտե՞ղ է Աստված․

  • երբ մենք տառապում ենք։

  • երբ ողբերգություններ են տեղի ունենում։

  • երբ դու իսկապես Նրա կարիքն ունես։

  • երբ կյանքը այնքան ցավ է պատճառում։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են!