Ինչպե՞ս Խոսել Աստծո հետ

Անթիվ օրինակներ կան Աստվածաշնչում, երբ Աստված խոսում է ժողովրդի հետ: Բայց արդյո՞ք հիմա էլ հնարավոր է խոսել Աստծո հետ։

Այո՛։

Դու խոսում ես Աստծո հետ ամեն անգամ, երբ աղոթում ես։ Աստվածաշունչը շատ բաներ է ասում աղոթքի մասին, բայց ահա երեք հիմնական միջոցները.

  1. Աստված ուզում է որ խոսես նրա հետ, որովհետև Նա սիրում է քեզ։
  2. Աստված խոստացել է, որ կլսի և կպատասխանի քո աղոթքին։
  3. Հասկանալ, թե ինչի համար պետք է աղոթես․ դա ամենակարևորն է։

Բայց կա արգելք Աստծո և նրա ժողովրդի միջև։ Աստվածաշունչն ասում է (Ես. 59:2)` «..այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի»։

 Երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, նա ճանապարհ հարթեց Աստծո և մեր միջև։ Այն ամենն ինչ քեզանից պահանջվում է, դա այդ նվերը ընդունելը և կյանքդ Հիսուսին հանձնելն է: Եվ պատնեշը քո և Աստծո միջև կանհետանա, և դու կարող ես խոսել Նրա հետ ինչպես մեծարված հյուր արքայի առջև։

Աստվածաշունչն ասում է (Եբր. 4:16)`« Ուրեմն նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին»:

Խոսիր այսօր Հիսուսի հետ և խնդրիր նրան գալ քո կյանք և վստահորեն մտեք Աստծո գահի սենյակ, ասեք այն ինչ ձեր մտքում է։

Երկինքը լի է աղոթքի այնպիսի պատասխաններով, որոնք մենք չենք էլ խնդրել։ Աղոթքը սահման չունի։ Աստված կարող է լսել քեզ ամեն տեղից և ամեն լեզվով։ Սովորիր Աստծո խոստումները, ընդունիր Իր որդուն որպես քո փրկիչ և հետո պատմիր Նրան այն ամենն ինչ կա քո կյանքում։

Դու պատրա՞ստ ես վստահելու Աստծուն և խոսելու Նրա հետ ամեն օր։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!