Ինչպե՞ս գտնել հույս

Դուք հո՞ւյս եք փնտրում: Կարող է թվալ, որ դժվար է գտնել այն: Աշխարհը լի է անորոշությամբ, կասկածով, ցավով ու վշտով։ Ահա, թե ինչպես է կյանքը մեզ հունից հանում:

Բայց Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ կյանքը շատ ավելին է, քան մենք ենք տեսնում այս երկրի վրա: Կա կայուն հույս, և Դուք կարող եք գտնել այն: 

Երբ Դուք հուսահատության մեջ եք ընկնում, դա նմանվում է  անտեսանելի բանտախցում գտնվելուն: Մոտիվացիայի բացակայությունը և համառ ապատիան խանգարում են Ձեզ առաջ գնալ: Յուրաքանչյուր մարտահրավեր հանդիպում է «Ի՞նչն է իմաստը» հարցով: Սակայն ելք կա։

Դուք չեք կարող տեսնել Աստծուն, բայց Նա տեսնում է Ձեզ և սիրում է Ձեզ: Տերն է ստեղծել Ձեզ և Նա ցանկանում է, որ Դուք Իրեն տաք Ձեր կյանքի ամենակարևոր մասը: Նա խոստանում է, որ Դուք, հավատալով Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, կարող եք Նրա հետ անցկացնել հավերժությունը:

Դուք կարող եք հույս ունենալ հավերժության համար՝ առանց ցավի, հուսահատության, տխրության կամ մահվան: Թույլ մի տվեք, որ հուսահատության զգացումը շարունակվի։

Աստվածաշունչն ասում է՝ «որովհետև այս հույսով փրկվեցինք. բայց այն հույսը, որ տեսանելի է, հույս չէ, քանի որ այն, ինչ որևէ մեկը տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա։ Սակայն եթե ինչ-որ չենք տեսնում, նրա՛ հույսն ունենք, ապա համբերությամբ սպասում ենք» (Հռոմեացիս 8.24-25):

Աստված Ձեզ այնքան է սիրում, որ ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ մեռնի Ձեր մեղքերի համար: Եթե Դուք հավատում եք Նրան և հետ եք կանգնում Ձեր մեղքերից՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր, Դուք հնարավորություն եք ստանում հավիտյան ապրելու Նրա հետ Երկնքում և բացահայտելու այն հույսը, որը երբեք չի կարող գողացվել։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!