Ո՞վ է սատանան

Աստվածաշունչը պատմում է մեզ սատանայի մասին, ով  շատ իրական է։ Հենց սկզբում նա ճանաչվում է որպես օձ Եդեմի պարտեզում, ով գայթակղում է Ադամին և Եվային, որպեսզի անեն մի բան, որ Աստված արգելել էր։ Արդյունքում մեղքը եկավ աշխարհ, բաժանեց մարդուն Աստծուց և մահ բերեց երկրի վրա։ Ամեն անգամ, երբ սատանան ներկա է Աստվածաշնչում, նույնն է նաև չարությունը և խաբեությունը: Դա միշտ այդպես չի եղել։

Սատանան հրեշտակ էր՝ Լյուցիֆեր անունով։ Նա ապստամբեց Աստծո դեմ և շպրտվեց երկնքից մյուս հրեշտակների հետ, ովքեր  հետևում  էին իրեն: Հիսուսը ներկայացնում է այդ իրադարձությունը Ղուկասի 10.18-ում ՝ “Եվ նրանց ասաց. «Տեսնում էի սատանային, որ վայր է ընկել երկնքից փայլակի պես։” և այդ օրվանից նա և նրան հետևողները երկրի վրա զբաղված են կործանելու Աստծո մեծագույն արարչագործությանը` մարդուն։

Հիսուսն ասաց, — Սատանան եկավ միայն <<գողանալու, սպանելու և կործանելու>>, նա նաև հայտնի է որպես  <<մեղադրող>>։ Սատանայի մեջ ոչ մի զվարճալի կամ ծիծաղելի բան չկա։ Այն ավերածությունները, որոնք նա գործադրում է աշխարհի վրա, լուրջ է։ Բայց նշանակություն չունի թե որքան չարություն և քաոս է ստեղծում սատանան, միևնույն է նրա համար հույս չկա։ Քանի դեռ այս հոգևոր պատերազմը ընթանում է, մենք արդեն գիտենք վերջը։ Աստվածաշունչն ասում է, որ սատանայի համար սահմանված է դժողքը և նա ուզում է մարդկանց այնքան հեռացնել Աստծուց, որքան կհետևեն իրեն։

Դժողքը իրական վայր է և ոչ ոք չի ուզի գնալ այնտեղ։ 

Հիսուսը չի ցանկանում, որ որևէ մեկը ավարտի դժողքում սատանայի հետ։ Եվ Նա ճանապարհ է ստեղծել մեզ համար, որպիսի անցկացնենք հավիտենությունն Իր հետ դրախտում։ Գեղեցիկ և կատարյալ  վայր, որտեղ չկա ոչ  լաց, ոչ  մահ և  ոչ էլ ցավ։ Բայց նրա հետ լինելու համար մենք պետք է ներում խնդրենք մեր մեղքերի համար և խնդրենք Նրան լինել մեր կյանքի մասը։ Միայն Նա է կամուրջն ապահովում մեզանից՝ անկատար մեղավորներից, դեպի սուրբ Աստված, որովհետև  միայն Նա է վճարել մեր մեղքերի գինը, երբ մահացավ խաչի վրա և հաղթեց մահին հարություն առնելով։ 

Այսօր հիանալի ժամանակ է ընդունելու Աստծո ծրագիրը քո կյանքի համար և հակառակ կանգնելու սատանային։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!