Հիսուսն է պատասխանը

Ինչո՞ւ հենց ես։ Ինչպե՞ս եմ անցնելու  այս ամենի միջով։ Ի՞նչն իմ հետ այն չէ։

Աշխարհում, որտեղ ծագում են բազում հարցեր, անհնար է թվում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ Մեր բոլոր հարցերի պատասխաններն ամփոփվում են Տեր Հիսուսի ներկայության մեջ։ Տեր Հիսուսն աշխարհ եկավ մեզ փրկելու՝ մեղքով ու տառապանքներով լի աշխարհից։

Հիսուս Քրիստոսն Աստված է՝ սուրբ և ամենագետ, Ով գիտի մեր ապագան։ Ինչ դժվարության էլ բախվենք կյանքում, Նա արդեն գիտի և կարո՛ղ է առաջնորդել մեզ մեր դժվարին իրավիճակների միջով։ Դա չի նշանակում, որ մենք այս աշխարհում դժվարություններ չենք ունենա, կամ չենք ասի, թե ինչու են վատ բաներ տեղի ունենում։ Դա նշանակում է, որ մենք կունենանք մեկին, ում կարող ենք հուսալ փորձության ժամանակ։

Տեր Հիսուսի անուններից է նաև Էմմանուելը, որը նշանակում է «Աստված մեզ հետ»։ Նա իսկապես միշտ մեզ հետ է։ Նրա ներկայությունը փոխում է մեր կյանքը և թույլ է տալիս մեր առջև ծառացած խնդիրներին նայել Իր աչքերով։

Տեր Հիսուսի սերը մեր հանդեպ ավելին է, քան մենք կարող ենք լիարժեք հասկանալ։ Սիրո պատճառով Տեր Հիսուսն Իր կյանքը զոհեց մեզ համար, ապա հաղթեց մահը՝ հարություն առնելով, որպեսզի կարողանանք լիարժեք կյանք ունենալ և մի օր հավերժությունն ապրել Իր հետ միասին՝ հեռու այս աշխարհի խնդիրներից։

Երբ ձեր գլխում հարցեր ծագեն, կենտրոնացրեք ուշադրությունը Հիսուս Քրիստոսի վրա, ով Աստված է մարդու մարմնում և բոլոր հարցերի պատասխանը։

Ինչպես Աստվածաշունչն է ասում․ «Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները»(Առակաց 3:6

Այս խոստումները նախատեսված են ձեզ համար։

Կարդացեք հետևյալ ճշմարտությունները՝ հասկանալու համար, թե ինչպես կարող եք հարաբերություններ հաստատել Հիսուսի հետ, ով ցանկանում է ձեզ հետ լինել այս ճանապարհին՝ ամեն քայլում։ 

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!