Արդյո՞ք սատանան իրական է

Սատանան իրական է և ազդեցություն ունի մեր կյանքում։

Լյուցիֆերն Աստծո հրեշտակներից մեկն էր, ով վտարվեց Երկնքից իր հպարտության պատճառով։ Ավելի հայտնի է որպես սատանա կամ դև։ Նա ամեն ինչ անում է, որ քեզ նույնպես թույլ չտա Երկինք մտնելու։ Նա ամեն ժամանակ ուզում է որսալ մեր հոգիները` որպես գլխավոր զենք օգտագործելով  հպարտությունը, որպեսզի մենք ծուղակում հայտնվենք։ Մեղքի միջոցով նա մարդկանց ստրկացնում է և իր կամքն է թելադրում։ Սատանան գայթակղության միջոցով զրկում է մարդկանց Տիրոջ ներկայության մեջ ապրելու իրավունքից։

Դուք անկասկած լսել եք նրա շշուկները` «սուտը բիզնեսի մի մասն է», «ոչ ոք չի նայում քեզ, գողացիր» և այլն։ Աստվածաշունչը սատանային անվանում է ստության հայր։ Նա ցանկանում է գողանալ, սպանել և ոչնչացնել բոլորին, ում կարող է: Ահա, թե ինչու է Աստվածաշունչը մեզ զգուշացնում` «եղեք զգոն և սթափ մտքով. Ձեր թշնամին՝ սատանան, շրջում է մռնչող առյուծի պես՝ փնտրելով մեկին, ում կուլ կտա» (Ա Պետրոս 5.8

Սատանան գիտի, որ իր երկրային թագավորության ժամանակը լրանում է։ Աստված կվտարի նրան դժոխք` հավիտենական պատժի վայր։ Ովքեր մերժել են Աստծուն ինչպես սատանան, նրանք էլ կդատապարտվեն հավիտենական կորստյան։

Աստված չի ուզում, որ ինչ-որ մեկը դժոխք  գնա, և Տերը չի ուրախանում, երբ ինչ-որ մեկն այնտեղ է հայտնվում։

Տեր Հիսուսը մահացավ, որպեսզի Իրեն հավատացողը կյանք ունենա։ 

Սատանան ամեն ինչ անում է, որ խափանի Աստծո ծրագիրը յուրաքանչյուր մարդու կյանքում։ 

Այսպիսով, ո՞րն է քո ընտրությունը` հավիտենությունը Տեր Հիսուս Քրիստոսի հե՞տ, թե՞ թշնամու հետ։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!