Ինչո՞ւ է վատ բաներ լինում լավ մարդկանց հետ

Արդյոք Աստված չէ՞ր կարող կանխել դա։ Ինչո՞ւ է բարի Աստված թույլ տալիս, որ չարիք տեղի ունենա։

Երբ վատ բաներ են տեղի ունենում, դա թույլ է տալիս մեզ մտածելու՝ «ինչո՞ւ»։ Անպատասխան հարցերը երբեմն մեզ կարող են զայրացնել և շփոթեցնել։ Հատկապես դժվար է, երբ դժբախտություն պատահում է մեզ հարազատ մարդկանց հետ։

Միգուցե Դուք եղել եք մի երեխայի կողքին, ով անընդհատ Ձեզ նույն բանն էր հարցրել՝ «ինչո՞ւ»:

Երեխաները լցված են հարցերով, և մենք միշտ չէ, որ ունենք դրանց պատասխանը։ Նույնը վերաբերում է այս հարցին: Մենք կարող ենք տեսնել պատասխանի մի մասը։ Աստվածաշունչն ասում է՝ Բ  Օր. 29:29՝ ծածուկ բաները մեր Տեր Աստծու համար են։

Բայց մեկ բան հստակ կարող ենք իմանալ, որ անգամ քաոսի մեջ Աստծո սերը մեր հանդեպ անսասան ​​է:

Նա սիրում է Ձեզ այնքան, որ բառերով հնարավոր չէ բացատրել։ Այն այնքան խորն է, որ մենք չենք կարող նույնիսկ այն հասկանալ։ Սուրբ սերը մարդկային չափից դուրս է: Հենց այդ սիրո պատճառով է, որ Նա ուզում է Ձեզ տալ խաղաղություն վատ ժամանակներում և հարմարավետություն նույնիսկ ամենասարսափելի փորձության ժամանակ։ 

Աստված ողորմած և սիրող Աստված է, Ով տվել է մեզ ազատ կամք։ Մենք հակված ենք մտածելու մեր մասին, որ մենք լավ մարդ ենք, բայց ճշմարտությունն այն է, որ մենք մեղանչել ենք և ապստամբել ենք Աստծո դեմ։ Ահա, թե ինչպես չարությունն ու տառապանքը մտան մեր աշխարհ:

Մեր մեղքերը վերցնում են մեր խաղաղությունը։ Մենք երբեմն մտածում ենք, որ խաղաղությունը խնդիրների բացակայությունն է։ Բայց խաղաղությունը Տեր Հիսուսի ներկայությունն է։ Երբ մենք հավատում ենք, որ Աստված վերահսկում է, մեր արձագանքը վատ իրավիճակներին բոլորովին այլ է դառնում:

Աստված չի մոռացել կամ չի թողել Ձեզ միայնակ դժվարությունների մեջ:

Ահա, թե ինչու նա ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի ազատագրի մեղքից, որ պատնեշ էր դարձել  մեր և Աստծո միջև, և ապահովեց ճանապարհ Աստծո հետ հարաբերություն ունենալու համար։ 

Աստված ուզում է լինել Ձեզ հետ ոչ միայն այսօր, այլ նաև հավիտենության մեջ։ 

Հիմա կդիմե՞ք Նրան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!