Ինչպե՞ս հասնել Երկինք

Ինչո՞ւ է Երկնքի Արքայությունը գրավում այդքան շատ մարդկանց ուշադրությունը: Ինչո՞ւ նրանք, ովքեր պնդում են, որ անկրոն են, հավատում են երկնային կյանքի իրական լինելուն: Մեր մշակույթը շատ բան չգիտի Երկնքի Արքայության մասին, սակայն պահպանում է Երկնքի նկատմամբ դրական վերաբերմունքը:

Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը ցանկանում դրախտ գնալ։ Քանի որ Աստված մեզանից յուրաքանչյուրին ստեղծել է այն զգացումով, որ այս կյանքից հետո ավելին կա: Մենք ստեղծված ենք հավերժական կյանքի համար, և այն սկսվում է այն պահից, երբ մենք մահանում ենք: Որոշ մարդիկ փորձում են անտեսել դա, իսկ մյուսները մերժում են, աթեիստները հրապարակավ հերքում են երկնային կյանքի իրական լինելը: Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրի ներսում կա մի զգացողություն, որն ուղղում է մեր հայացքը դեպի Երկինք: Հին Կտակարանում գրված է՝ Աստված հավիտենությունը դրել է մարդու սրտում (Ժող․ 3։11):

Ինչպե՞ս կարող ենք Երկնքի Արքայություն մտնել։ Պատասխանը պարզ է, բայց նաև սթափեցնող է: Մենք պետք է ձգտենք նմանվելու Տեր Հիսուսին, Ով կատարյալ օրինակ է մեզ համար։ Մարդը հակված է սխալվելուն և սայթաքելուն։ Սակայն Աստծո համար ընդունելի է ո՛չ թե մեր՝ անսխալական և կատարյալ լինելը, այլ՝ ինչպես ենք մենք պայքարում մեղքի դեմ՝ արդարացնո՞ւմ ենք այն, թե ապաշխարում ենք մեր մեղքերից։

Աստված բացարձակապես մաքուր է ու սուրբ։ Մենք չենք կարող լինել նրա ներկայության մեջ, եթե  նույնպես մաքուր չլինենք։ Միայն մեկ չապաշխարած մեղքը բավական է, որպեսզի չմտնենք Երկնքի Արքայություն:

Աստվածաշունչն ասում է. «Չկա արդար և ոչ մեկը» (Հռմ 3:10): Սա այնքան էլ լավ նորություն չէ, բայց կա նաև լավ նորություն։ Աստված Իր Որդուն ուղարկեց այս աշխարհ՝ մեր մեղքերից մեզ սրբելու համար: Հիսուսը կատարյալ էր և երբեք չի մեղանչել, բայց Նա վերցրեց մեր մեղքերի ողջ ծանրությունն Իր վրա։

Տեր Հիսուսի մահն այն դատավճիռն է, որին մենք արժանի ենք։ Աստվածաշունչն ասում է. «Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ  Աստծո շնորհքը ՝ հավիտենական կյանքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռմ 6։23): Տեր Հիսուսը ճանապարհ է հարթել մեզ համար, որպեսզի Իր Խոսքի միջոցով մաքրվենք և հավերժությունն անցկացնենք Երկնքի Արքայության մեջ:

Խնդրեք Տեր Հիսուսին մտնել Ձեր կյանք, հեռացեք Ձեր մեղքերից և հավատացեք, որ Նա է միակ ճանապարհը դեպի Երկնքի Արքայություն:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!