Ինչու՞ է Աստված թույլ տալիս տառապանքը

Միանշանակ  պատասխանելը  հեշտ չէ, թե ինչու են այսքան տառապանքներ աշխարհում։ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մարդիկ ավելի շատ ցավ տեսնեն քան մյուսները։

Աստվածաշունչն ասում է, որ մենք պատասխանի մի հատվածն ենք տեսնում, բայց մի օր ամբողջը կբացահայտվի։ (Ա Կրնթ. 13:12)` «Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի»:

Աստված հոգ է տանում ձեր տառապանքի մասին, որովհետև Նա գիտի, թե ինչ է տառապել: Աստված եկավ աշխարհ իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով և նա տանջվել է խոշտանգումների և խաչի վրա դաժան մահվան միջոցով: Նրա մահը ավելի վատ էր, որովհետև նա կատարյալ էր։ Հիսուսը ոչ մի վատ բան չէր արել և նա արժանի չէր մահվան։

Աստվածաշունչն ասում է (Ես. 53:3)` «Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք»: Նա ավելի ուժգին էր, որ ոչ ոք չի կարող պատկերացնել, որովհետև նա կրում էր ամբողջ մարդկության մեղքերը։ Նա դա արեց պատրաստակամորեն, որովհետև  Նա սիրում է մեզ և ուզում էր անել ամեն բան մեզ ներում շնորհելու և վերադարձնելու Աստծուն։  Նա չի լքել քեզ  և քեզ հետ է քո ցավի մեջ։ Երբ դու վստահում ես Հիսուս Քրիստոսին որպես քո Փրկիչ և Տեր, դու կարող ես վստահ լինել, որ ոչինչ այս աշխարհում անգամ տառապանքը չի կարող բաժանել քեզ Աստծո գթությունից և սիրուց։

Աստվածաշունչը սովորեցնում է  (Հռմ. 8:38-39)` «Որովհետև հաստատ գիտեմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»:

Ամեն ինչ փոխվում է, երբ քո ցավոտ հանգամանքներից  ուշադրությունդ թեքում ես դեպի Հիսուսը։ Բացիր քո սիրտը Նրա առաջ, գոհացիր Նրանից, որ քեզ սիրեց այնքան, որ գնաց մինչև խաչը, հետո դու կհասկանաս թե ինչ է ասում Աստվածաշունչը (Հռմ. 8:31-32)` «Արդ ի՞նչ ասենք այս բաների մասին. եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ։ Նա, որ իր Որդուն էլ չխնայեց, այլ մեզ բոլորիս համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ մեզ ամեն ինչ չի շնորհի»:

Փնտրիր Հիսուսին։ Նա ուզում է ազատել քեզ քո տառապանքից։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!