Ինչո՞ւ է Աստված ատում ինձ

Աստված ատում է ոչ թե մարդուն, այլ՝ մեղքը։

Կյանքը դժվար է և անարդար։

Դա այդպես է այն ժամանակվանից, երբ մեղքը մտավ մեր աշխարհ։ Մեղքը կոռուպտացնում է ամեն ինչ և ի վերջո մահվան է տանում։ Աստված ատում է մեղքը այն վնասի համար, որ այն հասցնում է մեզ՝ այն տառապանքը, որ դու զգում ես հիմա։ Աստվածաշունչը խոսում է այդ մասին  (Հռմ. 7:24)՝ «Ես ի՜նչ թշվառ մարդ եմ. մահվան դատապարտված այս մարմնից ո՞վ կազատի ինձ»:

Արդյոք Աստված ատո՞ւմ է ինձ։

Միանշանակ ո՛չ։ Աստված սիրում է Ձեզ։ Աստվածաշունչը նկարագրում է Նրա յուրահատուկ սերը այսպես (Հռմ. 5:8)՝« Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ»։ Այնքան մարդիկ կան, ովքեր հավատում են, որ Աստված ատում է նրանց, որովհետև նրանք մեղավոր են։ Սակայն դա ճշմարտություն չէ։ Աստված սիրում է մեզ անկախ մեր մեղքերից։ 

Աստված ատում է մեղքը, որովհետև այն բաժանում է մեզ Իրենից։ Գրված է (Ես. 59:2)՝« Այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի»։ Սա լուրջ խնդիր է։ Կա լավ լուր՝ Տեր Հիսուսը կարող է վերցնել Ձեր մեղքերը, բայց նախ Դուք պետք է Նրան ներս թողնեք Ձեր կյանք։ Դա անելու համար Դուք պետք է թողնեք Ձեր մեղքը և ամուր բռնեք Տեր Հիսուսին։

Դուք պատրա՞ստ եք ավելի լավ հասկանալու Աստծո սերը և սկսել նոր հարաբերություններ Տիրոջ հետ։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!