Արդյո՞ք Աստված հայտնում է որոշ բաներ երազներով և տեսիլքներով

Արդյո՞ք Աստված խոսում է քեզ հետ երազների միջոցով։ Նա երևացե՞լ է քեզ տեսիլքով։

Աստվածաշունչը շատ օրինակներ է բերում որտեղ Աստված հայտնում է Իրեն և Իր կամքը մարդկանց երազների և տեսիլքների միջոցով։

Աստված շատ տարիներ առաջ Հովսեփին  տվեց երազ, որ ինքը լինելու է Եգիպտոսի կառավարիչ և մի օր կառավարելու է այդ երկիրը։

(Ծնն. 37:5-9)` «Հովսեփը մի երազ տեսավ և պատմեց իր եղբայրներին, և նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասաց նրանց. «Լսե՛ք, խնդրեմ, իմ տեսած այս երազը։ Մենք դաշտում խրձեր էինք կապում, և ահա իմ խուրձը բարձրացավ և կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը կանգնեցին նրա շուրջը և երկրպագեցին իմ խրձին»։ Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։ Մի ուրիշ երազ էլ տեսավ և այն պատմեց իր եղբայրներին՝ ասելով. «Մի երազ էլ տեսա. ահա արեգակը, լուսինը և տասնմեկ աստղեր երկրպագություն էին անում ինձ»»:

Տերը խռովեց Նաբուգոդոնոսոր թագավորի քունը Դանիելի կողմից ի վերջո վերծանված տեսիլքով (Դանիել 2), և Հիսուսի վաղ տարիներին Տիրոջ հրեշտակը երեք անգամ հայտնվեց Նրա հորը՝ Հովսեփին, որպեսզի առաջնորդի նրա ճանապարհը (Մատթեոս 1.20; 2։13, 19)։ Տարիներ անց Հիսուսն Ինքը հայտնվեց քրիստոնյաներին հալածող Սողոսին, երբ նա գնում էր Դամասկոս տանող ճանապարհով (Գործք Առաքելոց 9:1-6

Սրանք մի քանի օրինակներ են, և Աստված հիմա նույնպես շնորհ է անում մեզ երազների և տեսիլքների միջոցով խոսելու։ Բայց մենք պետք է զգույշ լինենք դրանք մեկնաբանելուց։

1. Ինչպե՞ս ենք մենք դա անում։

Երբ մենք ունենք  Աստծո հետ մտերմություն, մենք պետք է ճիշտ մեկնաբանենք այն ամենն ինչ Նա ասում է մեզ։  Նրա հետ մտերմանալու կերպը Նրա որդի Հիսուս Քրիստոսի միջոցով է, Ով կամուրջ է քո և Աստծո միջև։ Երբ Հիսուսը քո կյանքի մասն է կազմում, Նա օգնում է հասկանալ Աստծուն։ Նա նաև քեզ իմաստություն է տալիս հասկանալու Աստվածաշունչը, որը Աստծո խոսքն է քեզ։ Այն կենդանանում է նրանց համար ովքեր հավատում են Նրան։ Մտածիր. թե ինչ է ասում Աստվածաշունչը՝ (Բ Պտ. 1:21)` «որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու»:

2. Ուսումնասիրել։ քննիր թե որքանով է երազը կամ տեսիլքը համընկնում Աստվածաշնչի՝ Աստծո հետ։ Երբ ինչ որ բան հակասում է Իր Խոսքին, դա Աստծուց չէ։ Մեր միտքը և չարը ընդունակ են մեծ խաբեություններ առաջացնել։

3. Հենվեք բանալի մարդկանց վրա: Կարևոր է աստվածային խորհրդատվություն փնտրելը: Հասուն քրիստոնյաները, ովքեր ամեն օր Աստվածաշունչ են ընթերցում, սերտում, կարող են օգնել որոնել Սուրբ Գրությունները։ Մեկ այլ կարևոր բաղադրիչ ՝ Նրանք կարող են նաև աղոթել ձեզ համար, երբ դուք սպասում եք Տիրոջ կողմից տրված առաջնորդությանը։

Մինչ Աստված կորոշի ձեզ հետ խոսել երազների կամ տեսիլքների միջոցով, նա խոսում է ձեզ հետ Աստվածաշնչի միջոցով։ Այնտեղ նա հրավիրում է  քեզ  ճանաչելու Նրան և Նրա կամքը Հիսուս Քրիստոսի հետ անհատական կապի միջոցով։

Արդյո՞ք Հիսուսը քո կյանքի մասն է կազմում, համոզվելու համար շարունակիր ընթերցել։

Barilur.am © 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են