Ինչպե՞ս ներել

Բնական է, երբ դառնանում եք կամ վրդովմունք եք ունենում մեկի հանդեպ, ով նեղացրել է Ձեզ։Դառնությունը սկսում է արմատանալ ձեր մեջ և արտահայտվում է էմոցիաներով` բարկություն, վրդովմունք, մերժում, որն արտահայտվում է վրեժխնդրության զգացումով:

Ինչպե՞ս է դառնությունն արտահայտվում։ Այն ուղեկցվում է էմոցիաներով` բարկություն, վրդովմունք, մերժում, որն արտահայտվում է վրեժխնդրության զգացումով։

Թունավոր  էմոցիաները չեն փոխում Ձեր իրավիճակը կամ այն մարդուն, ով ցավեցրել է Ձեզ։ Քանի դեռ Դուք թույլ եք տալիս, որ էմոցիաները կառավարեն Ձեզ, դրանք իսկապես փոխում են Ձեզ՝ ավելի ցավ պատճառելով Ձեզ, քան դիմացինին։ Եվ դա դեռ ամենը չէ: Երբ դառնությունն ու դժգոհությունը կառավարում են Ձեզ, դրանք կարող են անգամ  թունավորել մարդկանց, ովքեր բոլորովին կապ չունեն:

Սա է պատճառը, որ Աստվածաշունչը դառնությունն անվանում է թույն։ (Եբրայեցիս 12:15)-ում գրված է. «Զգո՛ւյշ եղեք, որ դառնության թունավոր արմատ չաճի ձեզ նեղացնելու և շատերին ապականի»: 

Եթե Դուք զգույշ չլինեք, դա կարող է ցավեցնել Ձեզ և Ձեր հարազատներին։ Հարցրեք ինքներդ Ձեզ`արդյո՞ք ձեզ դուր է գալիս լինել դառնացած կամ զայրացած մեկի կողքին։

Աստվածաշունչը մի քայլ առաջ է գնում և բացատրում է, թե ինչո՞ւ է կարևոր ներելը։ (Եփեսացիս 4:31)-ում գրված է. «Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից` ամբողջ չարությամբ հանդերձ»։ 

Եվ ինչպե՞ս ենք մենք ներում մյուսներին։

Դեպի ներում տանող բազմաթիվ ուղիներ կան, բայց գրեթե բոլորն էլ ներառում են այս երեք քայլերը.

1. Հիշե՛ք, թե Տեր Հիսուսն ինչպիսի կարևորություն տվեց ներմանը։ Երբ Տեր Հիսուսը սովորեցնում էր աշակերտներին` ինչպես խոսել Աստծո հետ, Նա նշեց աղոթքի Իր կերպը` ասելով «Ներիր մեզ մեր մեղքերն այնպես, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին (Մաթևոս 6:12

2. Հակառա՛կ կանգնեք սատանային։ Բաց թողեք ձեր բարկությունը:

 Սատանային հնարավորություն մի՛ տվեք օգտագործել ձեր դառնությունը:  եթե բարկանաք, մի՛ մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եվ սատանային առիթ մի՛ տվեք։ (Եփեսացիս 4:26-27

3. Հիշեք, որ Աստված ներել է Ձեզ։ 

Գրված է`

ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք (Կողոսացիներին 3:12‭-‬13): 

Ի վերջո, արդյո՞ք հասկացել եք, թե որն է Աստծո ներումը: Արդյո՞ք ընկալել եք այն զոհաբերությունը, որը Հիսուսը մատուցեց, որպեսզի դուք ներվեք: Եթե ոչ, ապա մի՛ հետաձգեք այն: 

Բացահայտեք Աստծուն՝ որպես ներող և գթառատ Տիրոջ։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!