Ինչպե՞ս լինել լավ մայր

Մայր լինելը կապ չունի թույլ սրտի հետ։ Երբեմն հարց է առաջանում` արդյոք ես լա՞վ մայր եմ։ Դա ծանր աշխատանք է, անգամ`չգնահատվող։ Լավ մայր լինելը բարի գործ է, որն իր մեջ ջանք է պահանջում։ Աստվածաշունչն ուղեցույց է ծնողներին երեխաների դաստիարակության գործում։ 

Դիտարկիր այս խորհուրդները՝ ինչպե՞ս լինել լավ մայր։

1. Սիրեք ձեր երեխաներին։

Թույլ տվեք երեխաներին իմանալ, որ Դուք սիրում եք նրանց։ Մայր լինելը դժվար է, երբեմն` հոգնեցնող։ Երեխաները չեն հասկանում ֆիզիկական և էմոցիոնալ ապահովության, հոգատարության և պաշտպանության գինը։ Իրենց անմեղության մեջ նրանք դա ընդունում են որպես կանոն։ Լավ մայրը գիտի, որ իրական սերը զոհաբերող է` տալ առանց վերադարձի խոստման։ Աստվածաշունչն ասում է` չկա ավելի մեծ սեր, քան կյանքը դնել մեկ ուրիշի համար։ 

2. Ասա`ո՛չ։

Սիրիր քո երեխաներին այնքան, մինչև ասես ոչ, երբ նրանք սխալ են գործում։ Կրկնեք դա կարգապահությամբ (առանց բարկանալու)։ Վստահ եղեք, որ Դուք և Ձեր ամուսինը միակարծիք եք, եթե նույնիսկ երեխաները հմտորեն խաղում են մի ծնողին մյուսի դեմ տրամադրելու հարցում։ Պետք է թույլ տալ, որ երեխան ունենա իր սեփական ճանապարհը։ Լավ մայրը նախորոք գիտի, թե ինչ սահմանափակումներ պետք է դնի իր երեխաների համար` միաժամանակ պատրաստակամ աջակցելով նրանց: Աստվածաշունչն ասում է՝ իր որդուն  սիրողը ուշադրությամբ է խրատում նրան։ Լավ մայրը  սովորեցնում է կարգապահություն, որովհետև սիրում է։

3.  Ստեղծել միջավայր։

Ոչ ոք չի կարող լինել այնպիսին, ինչպիսին ինքն է պատկերացնում: Մեզ անհրաժեշտ է հանգստանալ`թեկուզ մի քանի րոպե։ Օրվա վերջում դա կարող է հրաշալի անդրադառնալ Ձեր ինքնազգացողության վրա։ Իմաստուն մայրը կարողանում է ժամանակ տրամադրել վերալիցքավորվելու և թարմանալու համար։ Երեխաները կնկատեն դա։

4. Ներիր ինքդ քեզ։

Դուք կարող եք սխալներ գործել։ Դուք կատարյալ չեք, և դա բոլորովին նորմալ է, եթե Ձեր երեխաները գիտեն այդ մասին։ Բայց կարևոր է իմանալ՝ ինչպե՞ս ճիշտ վարվել։ Լավ մայրիկը ներողություն է խնդրում իր երեխաներից, երբ կա դրա կարիքը։ Ոչ միայն դա, լավ մայրը գիտի, որ իրեն պետք է Աստծո ներողամտությունը, որպեսզի կարողանա լիովին սիրել և ներել ուրիշներին:

Լավ մայր լինելը կամ երեխայի կյանքում Ձեր ցանկացած դերակատարում ունենալն սկսվում է սրտի խաղաղությունից: Խաղաղությամբ լցվում ենք Աստծուն ճանաչելուց, Ով ստեղծել է մեզ։ Աստված, ով ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ մեռնի Ձեզ համար, որպեսզի Դուք կարողանաք ներվել, որպեսզի կարողանաք ապրել հույսով լի, ազատ սիրել և ծառայել Ձեր երեխաներին:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են!