Ինչպե՞ս հաղթահարել վիշտը

Վիշտ բառը ասոցացվում է սիրելի մարդու կորստյան հետ կամ հարաբերությունների փլուզման հետ։ Սակայն վիշտը միայն մարդու կորուստով չի սահմանափակվում։ Վշտի պատճառ կարող է լինել մերժման նամակը կամ անպատասխան թողնված զանգը և այլն։ Ձեր տխուր իրավիճակներում հաճախ կարող եք մտածել`որտե՞ղ է Աստված։

Աստված ցանկանում է, որ իմանաք` Նա Ձեր կողքին է և Նա կարող է Ձեր դժվարին իրավիճակներից ելքի ճանապարհ ցույց տալ։

Դուք մենակ չեք։ Չնայած այն տառապանքին, որի միջով անցնում եք, Երկնային Հայրը չի լքել Ձեզ։ Նա տեսնում է Ձեր ցավն ու տառապանքը։ Աստվածաշունչն ասում է`ձեր Տեր Աստվածն ինքն է գնում ձեզ հետ. նա ձեզ չի թողնի և ձեզ չի լքի։

Նա գիտի Ձեր թափած արցունքների մասին և Իր սիրտը ցավում է Ձեզ համար, որովհետև Նա սիրում է Ձեզ։ Գրված է` Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին։ Խոսեք Աստծո հետ այնպես, ինչպես կխոսեիք Ձեր ընկերոջ հետ։ Նա ուզում է Ձեզանից լսել Ձեր խնդիրների մասին։

Դուք կարևոր եք։ Խզված հարաբերությունները չեն կարող սահմանափակել նրանց, ովքեր իրենց ինքնությունը գտնում են Տեր Հիսուս Քրիստոսում: Աստվածաշունչը հստակ ասում է` թեկուզև հայրս ու մայրս լքեն ինձ, բայց ինձ ընդունում է Տերը։ Երբ դու թույլ տաս, որ Աստված լինի քո Տերն ու Փրկիչը, դու կդառնաս Նրա զավակը։

Դուք կարող եք հաղթահարել բոլոր փորձությունները։ Աստվածաշունչն ասում է` բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց։ Աստված տվել է Ձեզ սիրելու և սիրվելու փափագը։ Նա չի թողնի քեզ։ Նա կսրբի քո արցունքները, կբարձրացնի ընկածդ տեղից և կմոռանաս քո մերժվածությունը։

Չկա ոչ մի վերջնաժամկետ։ Հաղթանակը խոստացված է Տեր Հիսուսով, բայց այդ ամենի լուծումը միակողմանի չէ։ Վերականգնումը ժամանակ և ներում է ակնկալում։ Ավետարանիչ Բիլլի Գրեհեմը համեմատել է այն բարդ վիրահատության հետ։ Ինչպես Ձեր մաշկին, ջիլերին և մկաններին է պետք ժամանակ վերականգվելու համար, նույնպես և Ձեր զգացմունքներին է ժամանակ հարկավոր։

Դուք կրկին կսիրեք։ Բացի այն, որ Աստված կարող է հանել Ձեզ այդ վիճակից, Նա կարող է վերականգնել Ձեր սիրտը, եթե Դուք թույլ տաք Նրան լցնել Ձեզ Իր կատարյալ և հավատարիմ սիրով։ Մենք կարող ենք լցվել միայն Նրանով և վերականգնվել։ Գրված է` ձեզ նոր սիրտ պիտի տամ և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։

Թո՜ւյլ տվեք Աստծուն բուժել Ձեր մերժվածությունը` վերսկսելով Տեր Հիսուսի հետ քո հարաբերությունները։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!