Ես կորցրել եմ աշխատանքս, հիմա ի՞նչ

Մի բան է լսել ինչ-որ մեկի գործազուրկ դառնալու մասին, մեկ այլ բան է, երբ այդ գործազուրկը Դուք եք։ 

Գործազրկությամբ մարդը կորցնում է վաստակելու հնարավորությունը և չի կարողանում ապահովել ընտանիքի կարիքները`թեկուզ ժամանակավոր: Եվ դա Ձեր էության մի մասն է: Դեռ երեկ Դուք կարող էիք Ձեզ բնութագրել Ձեր վաստակածով, իսկ այսօր Դուք պարզապես գործազուրկ եք:

Սակայն Դուք մենակ չեք։ Միլիոնավոր մարդիկ են հայտնվում նմանատիպ իրավիճակում, սակայն Դուք միայնակ չեք՝ Աստված սիրում է Ձեզ։ Նա գիտի Ձեր խնդիրների մասին և ուզում է մխիթարել Ձեզ։ 

Դուք կարող եք հաղթահարել այս մարտահրավերը։ Մնա՛ դրական և համարձակ։ Աստվածաշունչն ասում է. «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։»

Թո՜ւյլ տվեք, որ Աստված գործի Ձեր կյանքում։ Աստված գրկաբաց սպասում է Ձեզ։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!