Ի՞ՆՉ Է ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ

Հավիտենական կյանքի վերաբերյալ հարցին պատասխանելու լավագույն միջոցը այն երկու մասի բաժանելն է ՝

  1. Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստված գոյություն ունի:
  2. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ մահից հետո կյանք կա:

Ինչ վերաբերում է առաջին հարցին, ապա մենք վստահ կլինենք, որ Աստված գոյություն ունի, եթե Նա հայտնի Իրեն մեզ: Երկրորդ՝ մենք վստահ կլինենք, որ գոյություն ունի հավիտենական կյանք, եթե ինչ-որ մեկը հարություն առներ մեռելներից:

Մենք չպետք է գուշակենք կամ փնտրենք ճշմարտությունը, քանի որ Աստված մեզ ցույց է տվել ճշմարտությունը:

Աստվածաշունչը մեզ ասում է մի բան, որը դուրս է մեր պատկերացումից։ Աստված՝ Հիսուս Քրիստոս, եկավ աշխարհ և ապրեց երկրի վրա որպես մարդ: Նա Աստված էր մարդկային մարմնում: Հիսուսը դա արեց ոչ միայն այն բանի համար, որ հաստատի Աստծո գոյությունը մեզ համար, այլև, որ կարողանանք ճանաչել Աստծուն և ունենալ անձնական հարաբերություններ Նրա հետ։

Դուք կարող եք ճանաչել Աստծուն հենց այս պահին՝ նվիրելով Ձեր կյանքը Հիսուսին: Աստված սիրում է Ձեզ։ Ինչպես երկու հազար տարի առաջ Տեր Հիսուսին ճանաչեցին Իր աշակերտները, այնպես էլ  կարող ենք ճանաչել Նրան այսօր, քանի որ Տերը կենդանի է և ցանկանում է ապրել մեր անձեռակերտ տաճարում:

Մենք նաև գիտենք, որ կա կյանք մահից հետո, քանի որ Հիսուս Քրիստոս մահացավ և հարություն առավ: Քրիստոսը մահացավ խաչի վրա՝ սրբելով մեզ մեր մեղքերից, և հարություն առավ մեռելներից, որպեսզի ցույց տա, որ մենք կարող ենք լինել ներված և ունենալ հավերժական կյանք Աստծո հետ Երկնքի Արքայությունում: Առանց Տեր Հիսուսի զոհաբերության մեր մեղքերը մեզ կհեռացնեն Աստծուց: Մի օր այն մարդիկ, ովքեր ճանաչում են Հիսուսին, հարություն կառնեն, նրանց կտրվեն նոր ու փառավոր մարմիններ, և նրանք կապրեն հավիտենական կյանքը Հիսուս Քրիստոսի հետ Երկնքի Արքայության մեջ:

Դուք կարող եք ճանաչել Աստծուն և կարող եք իմանալ հավիտենական կյանք տանող հրաշալի լուրի մասին հենց հիմա՝ Ձեր կյանքը Տիրոջը հանձնելով և ստանալով Աստծո Հոգին։ «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ աշխարհը դատելու, այլ որպեսզի Նրա միջոցով աշխարհը փրկվի» (Հովհ․ 3:16-17):

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!