Ի՞նչ է մեղքը

Մեղքը սահմանելու լավագույն միջոցը այն մեկ այլ ավելի տարածված բանի հետ համեմատելն է՝ վիրուսի։

Մեզանից շատերը տարել են մրսածություն կամ գրիպ։ Վիրուսները պատմության ընթացքում լայնածավալ բռնկումներ են առաջացրել: Մենք ունենք մի քանի օրինակ՝

  • Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) 1981 թ.
  • Խոզի գրիպ (H1N1) 2009 թ.
  • Կովիդ-19 2019 թ.

Սրանցից յուրաքանչյուրի հետևանքով առաջացել են հիվանդություններ և մահեր տարբեր մայրցամաքներում։

Մեղքը նման է վիրուսին նրանով, որ Դուք կարող եք նաև մատնանշել անցյալի բռնկումները: Առաջինը տեղի ունեցավ երկրագնդի ձևավորումից անմիջապես հետո։ Երբ Աստված ավարտեց արարչագործությունը ասաց՝ բարի է։ Չկար տառապանք, չկար  խնդիրներ և չարություն։ Դա այդպես էր մինչև առաջին տղամարդը (Ադամը) և կինը (Եվան)։ Այդ նույն ժամանակ մեղքը՝ անհնազանդությունն Աստծո Խոսքի հանդեպ, առաջացրեց համաճարակ։ Աստվածաշունչն ասում է՝ «ուստի ինչպես մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, մեղքի միջոցով էլ՝ մահը, այդպես էլ մահը բոլոր մարդկանց վրա տարածվեց, որովհետև բոլորը մեղանչեցին» (Հռմ. 5:12

Այս մեղքի համաճարակը շարունակվում է նաև այսօր, և դա ամենատարածված մարտահրավերն է, որին մենք այսօր առնչվում ենք։ Վիրուսը վարակում  է մարդու օրգանիզմը՝ բջիջներին ավելացնելով իր մասնիկները։ Հետո վիրուսը վերածրագրավորում է բջիջներին և ավելի ախտահարում։

Մեղքը հոգևոր վիրուս է, որը վարակում է մեր կյանքի ամեն բնագավառը։ Սկզբում այն սողոսկում է, իսկ հետո՝ աճում։ Մեղքը կարող է մեզ վնասել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Եթե ​​այն չվերահսկվի, այն կներխուժի Ձեր զգացմունքներ, խիղճ, ցանկություններ։ Աստվածաշունչն ասում է՝ «այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ» (Հակ.1:15

Հնարավոր է հաղթել մեղքին, բայց մենք այն չենք կարող միայնակ հաղթահարել։ Մենք Աստծո օգնության կարիքն ունենք։ Գրված է՝

(Հռմ. 5:15)՝ սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը. որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքա՜ն առավել Աստծու շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհով։

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք պաշտպանում մեզ։ Ինչպե՞ս է Տեր Հիսուսը լուծում մեր մեղքի խնդիրները։

Աստվածաշունչը բացատրում է մեզ (Բ  Կրնթ. 5:21) խոսքում՝ որովհետև Աստված նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք նրանով Աստծու արդարները լինենք։

Տեր Հիսուսի զոհը մաքրում է մեզ բոլոր մեղքերից (1 Հովհ.1։7), ինչը նշանակում է՝ մենք այլևս մեղքին գերի չենք (Հռ. 6։6), և Տերը մեզ համար իրական դարձրեց Երկինք մուտք ունենալու հնարավորությունը։

Կընդունե՞ս Հիսուսին որպես քո Տեր ու Փրկիչ։ Տերը կարո՛ղ է վերցնել քո ուսերի բեռները, մխիթարել քեզ և տալ խաղաղություն։ Վստահի՜ր Աստծուն։

 

 

 

 

 

 

Barilur.am © 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են