Ի՞նչ է կատարվում աշխարհում

Ամեն օր վատ լուրեր` պատերազմ, հիվանդություններ, աղետներ և մահեր։ 

Կարծես ինչ-որ բան այն չէ այս աշխարհի հետ։ 

Որքան շատ ես նայում աշխարհում կատարվող իրավիճակներին, այնքան դժվար է դառնում հաղթահարել մեր անհանգստությունները, որովհետև ամենուր խնդիրներ են, իսկ ապագան՝ անհայտ։

Դու պետք է աչքերդ վեր բարձրացնես խնդիրներից և սովորես վստահել Աստծուն։ Դու չես կարող տեսնել ապագան, որքան էլ ջանաս։ Դա կարող է դառնալ խնդիրների պատճառ։ Մեր անհանգստությամբ ոչինչ չենք կարող փոխել, չնայած հեշտությամբ մոռանում ենք խնդիրների մասին։ Տեր Հիսուսն ասում է` ձեզանից ո՞վ կարող է հոգալով իր հասակի վրա ևս մի կանգուն ավելացնել (Մտթ. 6:27

Երկու արտահայտություն պետք է մնան Ձեր սրտում, երբ մտածում եք Ձեր ապագայի և աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։ Դրանք են՝ «շնորհակալություն հայտնել» և «վստահել Աստծուն»։ Նախ՝ սովորեք շնորհակալ լինել Աստծուց այն ամենի համար, ինչ ունեք, և այն ճանապարհների համար, որով օրհնվել եք։ Նույնիսկ եթե դժվարություններ կան մեր կյանքում, մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց անգամ դժվարության համար։

Կարդացեք շատ ուշադիր՝ դուք չգիտեք ապագան, բայց Աստված գիտի։ Ամենակարևորն այն է, որ Աստված վերահսկում է ամեն բան։ Տերը սիրում է մեզ և վերահսկում է մեր ապագան։ Մենք կարող ենք վստահել Աստծուն և թույլ տալ, որ Նա վերահսկի մեր կյանքը։

Երբ մտածում ես քո ապագայի մասին և աշխարհում կատարվող իրարանցումների մասին, նախ՝ վստահիր Աստծուն քո կյանքը, ապա՝ գոհացիր Տիրոջից քո կյանքի համար։

 

 

 

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!