Արդյոք սեռական հարաբերությունը մե՞ղք է

Սեռական հարաբերությունն Աստծո պարգևներից մեկն է: Ինչպես Նրա մյուս պարգևները, այնպես էլ այս պարգևը կարող է դառնալ վնասակար և խեղաթյուրված, երբ մենք այն չարաշահենք կամ եսասիրաբար կիրառենք: Երբ մենք այն չարաշահում ենք, այն դառնում է ամոթալի մի բան, որն առաջացնում է հետևանքներ՝ դեպրեսիա, աբորտ և այլն։ Ահա, թե երբ է այն համարվում մեղք։

Երբ մենք հասկանանք, թե ինչո՞ւ է Աստված տվել մեզ այս հրաշալի նվերը, երբ մենք այն կիրառենք Իր կամքի շրջանակներում, այն կարող է դառնալ երջանկության և ուրախության աղբյուր։

Ինչո՞ւ է Աստված տվել մեզ այս պարգևը։ Ամենագլխավոր պատճառը սերունդների շարունակական լինելն է։ Աստված ասաց Ադամին և Եվային` աճեցե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք երկիրն ու տիրեցե՛ք դրան. իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների վրա ու երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։

Աստված սեռական հարաբերությունը տվել է նաև մեր հաճույքի համար։ Սրա մեջ վատ բան չկա, քանի դեռ մեր կրքերը չեն կառավարում մեզ և չեն տիրում մեր մտքերին։ Սեռական հարաբերությունը սիրո դրսևորման կերպերից մեկն է։ Դա ամուսնության շրջանակներում միմյանց հանդեպ նվիրվածության նշան է:

Սեռական հարաբերությունները պետք է լինեն նվիրվածության և սիրո նշան, որը տղամարդու և կնոջ միջև ամուսնության երդման մաս է կազմում։ Ամուսնությունը պետք է հարգվի բոլորի կողմից։ Գրված է` ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի։ (Եբր.13:4):

Աստված չսխալվեց, երբ հրամայեց՝ շնություն մի՛ գործիր։ (Ելք 20.14):

Ինչո՞ւ Նա տվեց մեզ այս պատվիրանը: Ի դեպ, պատվիրանն ընդգրկում է բոլոր տեսակի սեռական մեղքերը, բայց այն չի տրվել մեզ սահմանափակելու և մեզ դժբախտացնելու համար։ Նա արեց դա, որովհետև սիրում է մեզ և ուզում է պաշտպանել մեզ։ 

Աստված գիտի, որ մենք կարող ենք հետևել Իր ճանապարհներին միայն Ի՛ր օգնությամբ։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ և Տիրոջ հետ անձնական հարաբերությունների միջոցով մենք ստացանք նոր սիրտ` նոր ցանկություններով, որ ցանկանում է պատվել Աստծուն մեր մարմնով, և ստանալ այն նվերները, որոնք պատրաստել է Աստված մեզ համար։

 

 

 

 

 

 

Barilur.am © 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են