Հիսուս Քրիստոսն ավելին էր, քան պարզապես մարդ կամ մեծ ուսուցիչ: Աստվածաշունչն ասում է, որ Նա Աստծո Որդին է:
Չնայած Հիսուսը լիովին մարդ էր, Նա ոչ մի անգամ մեղք չգործեց իր կյանքի ընթացքում երկրի վրա : Նա միակ անմեղ մարդն է, ով երբևէ ապրել է:
Նրա թշնամիները օր ու գիշեր ուսումնասիրում էին Նրան՝ փորձելով նսեմացնել Նրա, բայց նրանք երբեք Նրա մեջ մեղք չգտան:
Հիսուսն ապրում էր խոնարհ/համեստ կյանքով։ Նա չէր փնտրում համբավ և մարդկանց կողմից հատուկ պատվի չէր արժանանում: Նա ծնվել է ախոռում։ Նա մեծացել է Նազարեթ փոքրիկ և համեստ գյուղում, որտեղ ի վերջո սովորել է, որպեսզի դառնա հասարակ ատաղձագործ:
Երբ Տեր Հիսուսը սկսեց Իր երկրային ծառայությունը, Նա ընտրեց ձկնորսների մի սովորական խումբ և ուրիշների, որպեսզի նրանք դառնան իր հետևորդները: Նա քայլում էր այս երկրի վրա այնպես, ինչպես մենք բոլորս: Նա մեզանից մեկն էր։
Հիսուսն ապրում էր մեր մեջ, որպեսզի մենք կարողանայինք տեսնել Աստծուն մեր աչքերով, ձեռքերով դիպչել Աստծուն, շրթունքներով խոսել Աստծո հետ, լսել Աստծո խոսքը մեր ականջներով և ապրել Աստծո հետ մեր աշխարհում: Նա անում էր այս ամենը, որպեսզի մենք կարողանանք սովորել, թե ինչպես նմանվել Նրան՝ Աստծո Որդուն:
Մենք նույնպես կարող ենք դառնալ Աստծո զավակներ: Հիսուսը մեզ ցույց է տվել, թե ինչպես ապրել, սիրել, ծիծաղել և ընդունելի լինել Աստծո աչքերում, ով եղել է Նրա Հայրը և մեր Հայրն է: Բայց սա այն ամենը չէ, ինչ Հիսուսն արեց մեզ համար:
Հիսուսը երկիր եկավ ավելի քան 2000 տարի առաջ՝ փրկելու մեզ մեր մեղքերից, որոնք մեզ բաժանում են Աստծուց: Միայն Նա ուներ զորություն և կարողություն մեզ հետ բերելու դեպի Աստված: Մահանալով խաչի վրա՝ Հիսուսը վճարեց մեր մեղքերի գինը և ճանապարհ բացեց Աստծո հետ հավերժ ապրելու համար: Նա փոխարինողն էր և կամավոր մահացավ մեր փոխարեն, քանի որ մենք մեղավոր մարդիկ ենք:
Մենք հավատում ենք հավերժական կյանքի Նրա խոստմանը, որովհետև Նա հարություն առավ մեռելներից և դեռ ապրում է այսօր: Նա ուզում է լինել քո Փրկիչն ու ընկերը:
Սկսի’ր քո նոր կյանքը Հիսուսի հետ։