ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆՔ

Այնքա՜ն շատ մարդիկ են փնտրում վերջին ժամանակների նշանները: Նրանք պատասխաններ են փնտրում, քանի որ շատ տառապանքներ են տեսնում իրենց շուրջը, իսկ աշխարհը կարծես կոտրված է: Ավետարանիչ Բիլլի Գրեհեմը մի անգամ ասել է. «Մենք նման ենք մահվան դատավճռի տակ գտնվող մարդկանց, ովքեր սպասում են, որ ամսաթիվը որոշվի: Մենք զգում ենք, որ ինչ-որ բան պատրաստվում է տեղի ունենալ: Մենք գիտենք, որ ամեն ինչ չի կարող շարունակվել այնպես, ինչպես կա: Պատմությունը փակուղի է մտել, մենք հիմա բախման ընթացքի մեջ ենք, և այն չի պատրաստվում հանձնվել»:

Պարոն Գրեհեմը նաև վստահ էր, որ Աստվածաշունչն ուղղակիորեն խոսում է այս հարցի մասին: «Ես հավատում եմ, որ այս աշխարհը, ինչպես հայտնի է բոլորին, կվերջանա…  Սա երևակայություն չէ, այլ Աստվածաշնչի հստակ և կրկնվող վկայությունը»:

Այսպիսով, ի՞նչ է ասում Աստվածաշունչը վերջին ժամանակների մասին: Արդյո՞ք մենք վերջին օրերում ենք ապրում:

«…Վերջին օրերին չար ժամանակներ կգան։ Որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր (Բ Տիմոթեոս 3։1-4):

Որքանո՞վ է սա նման մեր ժամանակներում ապրող մարդկանց բնութագրին: Արդյո՞ք Դուք տեսնում եք Ձեր շուրջն ապրող մարդկանց այնպիսին, ինչպիսին Աստծո Խոսքն է բնութագրում:

Բիլլի Գրեհեմը շարունակեց՝ ասելով. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են հավաքվում ամպերը և ինչպես են տեղի  ունենում բազում իրադարձություններ, որոնք ավետում են Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը»: Եթե վերջին ժամանակները հայտարարում են Հիսուսի վերադարձի մասին, ապա ի՞նչ ասաց Նա վերջին օրերի մասին: (Մատթեոս 24։6-7)-ում Նա ասաց. «Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե′ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ․ լինելու են սով և տեղ-տեղ երկրաշարժեր»։

Ամեն տարի մենք ավելի քան մեկ տասնյակ ուժեղ երկրաշարժներ ենք ունենում: Տարեկան միլիոնավոր մարդիկ մահանում են սովից, և շատերն ապրում են պատերազմի մշտական սպառնալիքի ներքո: Բայց Դուք դեռ կարող եք հույս գտնել այս ամենի մեջ:

Աստված թույլ չի տա չարի հաղթանակը, և Նա առաջարկում է Ձեզ խաղաղություն ա՛յս աշխարհում  և դրանից դուրս: Բիլլի Գրեհեմն ասել է. «Վերջը կգա Հիսուս Քրիստոսի վերադարձով…  Ահա, թե ինչու է քրիստոնյան  լավատես: Ահա, թե ինչու քրիստոնյան դեռ կարող է ժպտալ այն ամենի մեջ, ինչ տեղի է ունենում… Մենք գիտենք, թե որն է լինելու վերջը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթանակը»:

Տեր Հիսուսի հաղթանակը հաստատ է։ Աստված խաղաղություն է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հարաբերություններ ունենալ Իր հետ:

Will you receive Jesus Christ right now?

Here is how you can receive Christ:

  • Admit your need. (I am a sinner.)
  • Be willing to turn from your sins (repent) and ask for God's forgiveness.
  • Believe that Jesus Christ died for you on the cross and rose from the grave.
  • Through prayer, invite Jesus Christ to come in and control your life through the Holy Spirit. (Receive Jesus as Lord and Savior)

We suggest a prayer like this one:

"Dear God, I know I am a sinner. I want to turn from my sins, and I ask for Your forgiveness. I believe that Jesus Christ is Your Son. I believe He died for my sins and that You raised Him to life. I want Him to come into my heart and to take control of my life. I want to trust Jesus as my Savior and follow Him as my Lord from this day forward. In Jesus' Name, amen."

Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!