ԱՐԴՅՈ՞Ք ԴԺՈԽՔՆ ԻՐԱԿԱՆ Է

Օրեցօր աճում է այն մարդկանց քանակը, ովքեր կարծում են, թե դժոխք գոյություն չունի: Այնուամենայնիվ, դժոխքի իրական լինելը շարունակում է հարց մնալ, որի շուրջ մարդիկ մտածում են կամ երբեմն դիմում են Google-ի օգնությանը:

Միայն Միացյալ Նահանգներում Google-ը օրական ավելի քան 200 անգամ ստանում է «Դժոխքն իրակա՞ն է» հարցը: Եվ այս թիվը միայն այս հարցի համար է: Դժոխքի մասին օրական հազարավոր հարցումներ են արվում:

Դժոխքն իրակա՞ն վայր է, թե՞ այն հորինել է ինչ-որ մեկը: Ստուգելու լավագույն աղբյուրը Աստվածաշունչն է: Հիսուսն Աստվածաշնչում ավելի շատ խոսեց դժոխքի մասին, քան որևէ մեկը՝ զգուշացնելով մարդկանց: «Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցեք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը» (Մատթեոս 10։28):

Աստվածաշունչը սովորեցնում է մեզ՝ դժոխքը նույնքան իրական է, որքան դրախտը, և երկրային կյանքից հետո մարդու հոգին կհայտնվի կա՛մ դրախտում, կա՛մ դժոխքում։ Մենք բոլորս կապրենք հավիտյան, քանի որ Աստված մեր հոգին ստեղծել է հավիտենական կյանքի համար: Մարդու երկրային կյանքի ավարտը հավիտենական կյանքի սկիզբն է: Մենք կա՛մ հավերժ ապրում ենք դրախտում՝ Աստծո հետ, կա՛մ տառապում ենք առանց Տիրոջ ներկայության՝ դժոխքում:

Դու հավանաբար լսել ես, որ Աստված սեր է։ Սա ճշմարիտ է, քանի որ Նա աշխարհ ուղարկեց Իր Միածին Որդուն, որ Նա մեռնի խաչի վրա մեր մեղքերի համար, որ հնարավոր դարձնի հավիտենական կյանքը մեզ համար Իր հետ։ Այնուամենայնիվ, Նա նաև արդար Աստված է: Մեր հանդեպ Իր սիրո պատճառով Աստված չի կարող թույլ տալ, որ աշխարհի ապականությունը, այլասերվածությունը և չարությունը մնան առանց Իր սուրբ դատաստանի: Աստվածաշունչն ասում է. «․․․որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան» (Բ Թեսաղոնիկեցիս 2։12): Այս խոսքերը կարևոր են և պետք է քեզ մի պահ սթափեցնեն:

Լավ նորություն կա՝ Աստվածաշունչն ասում է, որ մենք հնարավորություն ունենք չհայտնվելու դժոխքում։ Աստված ցանկանում է վերականգնել Իր հարաբերությունը մեզ հետ Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք կարողանանք հավիտենական կյանքն ապրել Իր հետ: Հիսուս Քրիստոսը եկավ ոչնչացնելու մեղքն ու մահը: Երբ մենք  հավատում ու վստահում ենք Նրան, դրախտի դռները բացվում են մեզ համար:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են!