ԱՐԴՅՈ՞Ք ԲՈԼՈՐՆ ԵՆ ԳՆՈՒՄ ԴՐԱԽՏ

Ինչպե՞ս է Աստված որոշում, թե ով գնա դրախտ: Արդյո՞ք լավ մարդիկ են դրախտ գնում: Ի վերջո, արդյո՞ք բոլորը կգնան դրախտ, երբ մահանան:

Դրախտ գնալը բարի գործերով ու լավ կյանք ապրելով չի որոշվում: Այո՛, Աստված ցանկանում է, որ մենք լավ վերաբերվենք մարդկանց և հոգ տանենք այն ամենի մասին, որ Նա տվել է մեզ։ Սակայն մեր գործերը չեն կարող ապահովել մեր փրկությունը և Տիրոջ հետ հավիտենական կյանք ապրելը:

Իրականում մենք մեր ուժերով ոչինչ չենք կարող անել, որպեսզի վաստակենք Աստծո հետ դրախտում ապրելու հնարավորությունը: Ո′չ ուրիշներին օգնելը, ո′չ քրտնաջան աշխատելը, ո′չ համայնքին ծառայելը չեն կարող փրկության դուռ լինել մեզ համար, քանի որ մենք երբեք չենք կարողանա մեր գործերով արժանանալ փրկության պարգևին։

Դուք կարող եք համարվել լավ մարդ, բայց Աստծո Խոսքն ասում է՝ «բոլորը մեղանչեցին և զրկվեցին Աստծո փառքից» (Հռոմեացիներ 3։23)։ Մեղքը բաժանում է մեզ կատարյալ և սուրբ Աստծուց:

Եսայիա մարգարեն նույնպես բացատրում է, որ նույնիսկ մեր լավագույն ջանքերն ու մտադրությունները երբեք արժանի չեն լինի Աստծուն (Եսայիա 64։6):

Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, ասաց, որ Երկինք տանող միակ ճանապարհը Իր հանդեպ ունեցած հավատքն է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը․ ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ Իմ միջոցով (Հովհաննես 14։6):

Ինչպե՞ս է դա հնարավոր։ Հիսուսը, Ով անմեղ էր, Իր վրա վերցրեց մեր մեղքերը, որպեսզի մենք կարողանանք մաքրվել մեր անկատարությունից և սուրբ լինենք Աստծո առաջ: Նա սրբում է մեր մեղքերը, երբ մենք վստահում ենք Նրան:

Պողոսը՝ աստվածապաշտ մի մարդ, ով ապրել է Հիսուսի ժամանակներում, եկեղեցուն ուղղված իր նամակներից մեկում գրել է՝ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերիրց է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2։8-9):

Աստված հոգ է տանում բոլորի համար։ Նա ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն և ճանաչվենք Իր կողմից:

Այսպիսով՝ բոլո՞րը կգնան դրախտ: Դրախտ կգնա յուրաքանչյուր ոք, ով հավատում է Տեր Հիսուսի ճշմարիտ վարդապետությանը:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են!