ՈՐՏԵ՞Ղ Է ԴՐԱԽՏԸ

Շատերը կարծում են, որ դրախտը տիեզերքում է: Կնայես ճիշտ ուղղությամբ, բայց ցավոք, այն չես գտնի:

Երբ Հիսուսը եկավ երկիր, Աստվածաշունչը նկարագրեց Նրա գալուստը հետևյալ կերպ՝ «Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է» (Հովհաննես 3։13

Իր մահից և հարությունից հետո Հիսուսը վերադարձավ Երկինք այնպես, ինչպես եկել էր՝ «Այս ասելուց հետո, մինչ նրանք նայում էին, Հիսուսը վեր բարձրացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից։ Եվ մինչ նրանք հայացքը սևեռել էին դեպի Երկինք և Հիսուսի գնալուն էին նայում, ահա սպիտակ զգեստներով երկու մարդ երևացին։ Եվ նրանց ասացին․ «Ո′վ գալիլեացիներ, ի՞նչ եք կանգնել ու երկինք նայում։ Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք համբարձվեց, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ Նրան տեսաք երկինք գնալիս»» (Գործք 1:9-11

Ահա, թե ինչու ենք մենք վերև նայում, երբ խորհում ենք այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ «արդյոք դրախտը իրակա՞ն է», կամ «արդյոք բոլորը դրա՞խտ են գնում»: Թեև Աստվածաշունչը բազմիցս ասել է մեզ Երկինք տանող ուղղության մասին, սակայն չի հստակեցրել դրա ճշտգրիտ վայրը։

Ինչո՞ւ է Աստված որոշել գաղտնի պահել դրախտի գտնվելու վայրը։ Կարո՞ղ է դա լինել այն պատճառով, որ մարդիկ կփորձեին ինքնուրույն հասնել այնտեղ, կամ այն պատճառով, որ կկենտրոնանանք «որտե՞ղ» հարցին պատասխանելու վրա, երբ իրականում կարևոր է «ո՞վ» հարցի վրա կենտրոնանալ: Տեր Հիսուսը բացեց փրկության ճանապարհը և դրախտի դռները մեզ համար։ Հիսուսն ասաց՝ «Ես եմ դուռը. եթե մեկն Իմ միջով ներս մտնի, կփրկվի, կելնի և արոտ կգտնի» (Հովհաննես 10։9

 Մենք ինքներս չենք կարող դրախտ հասնել, քանի որ մենք դրան արժանի չենք: Երկինք մտնելը հնարավոր է միա՛յն Տեր Հիսուսի միջոցով:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!