Արդյո՞ք Աստված պատասխանում է աղոթքներին

Կարճ ասած՝ այո՛։ Աստված ցանկանում է, որ Դուք Ձեր մտահոգություններն Իր մոտ բերեք, և Նա խոստացել է, որ կլսի Ձեզ։

Աստվածաշնչում՝ (Սաղմոս 55:16-17)-ում Դավիթ թագավորն ասում է՝ բայց ես կկանչեմ Աստծուն, և Տերը կփրկի ինձ։ Իրիկուն ու առավոտ և կեսօրին գանգատվում եմ ու հառաչում, և նա կլսի իմ ձայնը։

Այսպիսով՝ արդյո՞ք աղոթքը գործում է։ Ինչո՞ւ է Ձեզ այնպես թվում, որ Աստված Ձեզ չի լսում։ Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ Նա լսում է Ձեզ։ 

Երբեմն մեր աղոթքները կարող են անպատասխան թվալ, որովհետև Աստված Ձեզ հեռու է պահում մի բանից, որ լավագույնը չէ Ձեզ համար։ Նա այսպես է պատասխանում աղոթքներին՝ այո, ոչ և սպասիր։ Դա միգուցե այն չէ, ինչ մենք կուզեինք լսել, բայց մենք տեսնում ենք պատկերի մի մասը, մինչդեռ Աստված տեսնում է ամբողջ պատկերը։ Սակայն մենք ունենք խնդիր, որը կարող է խանգարել մեր աղոթքներին, և մենք պետք է սկզբում այդ խնդիրը լուծենք։ Այդ խնդրի անունը մեղք է։

Ինչպես մոլախոտն է խեղդում բույսը, այնպես էլ մեղքը մեզ հետ է պահում լույսը ստանալուց և այն պատասխաններից, որ մենք ակնկալում ենք Աստծուց։ Այն, ինչ հակասում է կամ հակառակ է Աստծո Խոսքին, դա մեղք է: Դա զիջում է Նրա կատարելությանը։ Ինչպես երկու ժայռեր, որոնք չունեն կամուրջ իրենց միջև, այդպես էլ մեղքը բաժանում է մեզ Աստծուց։ Մենք բոլորս մեղավոր ենք։

եթե դա հանցագործություն է կամ վատ սովորույթ,  նախանձություն կամ երևույթներն Աստծուց առաջ դնելը, մեղքը աղտոտում է մեր հոգիները։ Ահա թե ինչու Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ վերցնելու մեր մեղքերը Իր վրա, որ մենք կարողանանք մաքրվել ներսից և ունենանք մտերմություն Աստծո հետ։ նա անցնում է այդ ժայռերի միջև ընկած բացը և միավորում է մեզ Աստծո հետ ով ստեղծել է մեզ և սիրում է մեզ։ Հիսուսի միջոցով մենք կարող ենք դառնալ ընկերներ Աստծո հետ նորից և այդ հարաբերությունների միջից նա լսում և հոգ է տանում մեզ համար։

Երբ մենք հաշվի առնենք, որ Աստված լսում է մեզ, առաջին և կարևորագույն հարցը մեզ պետք է լինի արդյոք ունենք հարաբերություն նրա հետ։ Աղոթքը դա միայն խնդրելը կամ պահանջելը չէ։ Աղոթքը զրույց է Աստծո և նրանց միջև ովքեր ճանաչում են Նրան։

Դու գիտե՞ս, որ ունես Աստծո ներման կարիքը։ Դու հավատու՞մ ես որ միակ ճանապարհը ներում ստանալու դա հավատալն է, որ Հիսուսը վերցրել է քո մեղքերը, որպիսի դու փրկվես։

Ընդունիր այսօր այս հրավերը և ներում խնդրիր Աստծուց։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!