Արդյո՞ք Աստված սիրում է ինձ

Եթե կարճ, ապա՝ այո՛։

Աստված հաստատ սիրում է Ձեզ։ Դուք կարող եք դժվարությամբ հավատալ այդ ճշմարտությանը։ Միգուցե Դուք զգում եք, որ արժանի չեք։ Ճշմարտությունն ամենևին չի փոխվում Ձեր մտածելակերպից։

Արդյո՞ք Աստված սիրում է ինձ… անգամ այն բոլոր բաներից հետո, ինչ արե՞լ եմ։ Աստվածաշունչն Աստծո սիրո ապացույցն է և դա կրկնվում է սկզբից մինչև վերջ։ Պատմությունը պատմության ետևից ցույց է տալիս, որ Աստծո սերը Իր ժողովրդի հանդեպ հաստատուն է անգամ այն ժամանակ, երբ մենք արժանի չենք։ Աստվածաշունչն ասում է՝ հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։ (Երմ. 31:3): 

Աստված չի կարող ստել և Նրա խոսքը մեզ վստահեցնում է, որ Նրա սերը անփոփոխ է։

Որքա՞ն է Աստված սիրում ինձ։ Այս հարցի ամենամեծ և լավագույն պատասխանը գտնվում է Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մեջ։ Աստված ուղարկեց Իր միակ Որդուն երկիր՝ զոհաբերելու Իր կյանքը մեզ համար:

Պատկերացրեք՝ արթնանում եք կեսգիշերին՝ ծխի հոտից և թրթռացող կրակի լույսից։ Դուք անմիջապես օգնություն եք կանչում, և ինչ-որ մեկը պատասխանում է Ձեզ։ Նրանք ներխուժում են Ձեր դռնից և Ձեզ ապահով վայր են ուղեկցում, հետո հայտնաբերում եք, որ այդ մարդը կորցրել է իր կյանքը՝ փրկելով ուրիշներին։ Արդյոք Դուք երախտապարտ չէի՞ք լինի Ձեր կյանքի համար և Ձեր հերոսի զոհաբերության համար։ Աստվածաշունչն ասում է՝ ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար։ (Հովհ. 15:13):

Սա այն է, ինչ Տեր Հիսուսն արել է Ձեզ համար։ Ձեր մեղքերի պատճառով Դուք գնում էիք մահվան ճանապարհով՝ դեպի հավիտենական կորուստ, բայց Տեր Հիսուսը փրկեց Ձեզ և Իր վրա վերցրեց այն պատիժը, որին Դուք էիք արժանի։ Ինչո՞ւ Տեր Հիսուսն արեց դա Ձեզ համար։ Որովհետև Նա սիրում է Ձեզ  թանկագին սիրով և ուզում է հավիտյան Իր հետ լինեք Երկնքում։ Աստվածաշունչն ասում է՝ արդ Քրիստոսի սիրուց մեզ ո՞վ կբաժանի. (Հռմ. 8:35

Մի պահ կանգ առեք և գոհացե՜ք Աստծուց Իր սիրո, ներողամտության և Իր Որդու համար։ Պատրա՞ստ եք ընդունել Տիրոջ սերը և հանձնել Ձեր կյանքը Տեր Հիսուսին։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!