Ո՞րն է կյանքի իմաստը

Ինչո՞ւ եմ ես այստեղ և ո՞րն է իմ կյանքի նպատակը։

Միգուցե կյանքը լի է դատարկությամբ, չկան նպատակներ, փնտրում եք իմաստ, բայց ոչինչ չի լցնում Ձեր ներսի դատարկությունը։

Ի՞նչն է պակասում։ Որտե՞ղ գտնել կյանքի իմաստը։

Մինչ կյանքի իրական  իմաստը գտնելը, նախ պետք է հասկանալ, թե ո՞վ է մեզ ստեղծել և ինչո՞ւ։ 

Կյանքն Աստծո մեջ է։ Աստվածաշունչն ասում է՝ Աստված ստեղծեց մարդուն իր նմանությամբ. (ծննդոց 1:27)։ Մենք ստեղծվել ենք Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու համար։ Խնդիրը նրանում է, որ մենք Տիրոջը սիրելու փոխարեն, ինքներս մեզ ենք սիրում։ Փոխարենը ջանասիրաբար ծառայենք Նրան, մենք ընտրում ենք ինքներս մեզ ծառայելը։ Մեր այսպիսի վերաբերմունքը խափանում է մեր և Աստծո միջև հարաբերությունը։ Մինչև մենք չվերականգնենք այդ հարաբերությունը, մենք երբեք չենք իմանա մեր կյանքի իրական նպատակն ու նշանակությունը։ 

Որպես մեր Արարիչ` Տերն ունի նպատակ մեզ համար և միայն Նա կարող է դարձնել մեզ ամբողջական։ Աստված պատասխան ունի Ձեր հարցին՝ արդյոք կյանքն իմաստ ունի՞։

Աստված ճանապարհ է բացել մեզ համար Իր հետ անձնապես շփման և մեր կոտրված հարաբերությունների վերականգման համար Իր Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով կամուրջ եղավ մեր և Աստծո միջև։ Տեր Հիսուս Քրիստով այլևս չկա բաժանում Աստծուց։ 

Աստված հատուկ նպատակ ունի Ձեզ համար։ Ճանաչե՜ք Տիրոջը և գտե՜ք Ձեր կյանքի իրական իմաստը։

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!