Դուք առաջինը չեք, ով փնտրում է ներքին խաղաղություն։ Շատերն են լուծում փնտրել, սակայն բոլոր արդյունքները նույնն են եղել:
- 7 քայլ Ձեր ներքին խաղաղությունն ու երջանկությունը գտնելու համար։
- Ինչպե՞ս փնտրել խաղաղություն Ձեր ներսում:
- Ձեռք բերեք Ձեր ներքին խաղաղությունը հենց այսօրվանից։
Մարդիկ միշտ խոսում են այնպիսի բաների մասին, ինչպիսիք են՝ կառավարումը, հավասարակշռությունը, անհանգստությունը և սթրեսը: Ի վերջո, նրանք հանդես են գալիս այսպիսի լուծումներով՝
- Զբաղվեք մեդիտացիայով և հանգիստ եղեք:
- Եղեք շնորհակալ և ավելի շատ ժպտացեք:
- Կենտրոնացեք Ձեր շնչառության վրա և հանգստացեք։
- Ժամանակ անցկացրեք դրսում և եղեք բնության գրկում:
- Օգնեք ուրիշներին և բարի գործեր արեք:
Կան ավելի շատ առաջարկություններ, և որոշներն ավելի լավ են աշխատում, քան մյուսները: Բայց նրանցից ոչ մեկը երբեք չի տալիս Ձեզ ներքին խաղաղություն, որը իրականում հենց այն է, ինչ Դուք փնտրում եք:
Ավետարանիչ Բիլլի Գրեհեմը մի անգամ ասել է՝ «Ենթադրենք, որ Դուք ունեք ողջ գիտելիքը, ողջ հարստությունը և ամբողջ իշխանությունն այսօր ամբողջ աշխարհում, բայց կորցրել եք Ձեր հոգին: Տեսեք, շատերը փնտրում են հանգստություն թմրանյութերի, սեքսի և զվարճանքի մեջ: Մենք ուզում ենք ինչ-որ բան, բայց մենք չգիտենք, թե դա ինչն է: Դա անհասկանալի է, և մենք դա չենք գտնում»:
Մեզանից յուրաքանչյուրի ներսում դատարկ տարածություն կա, և մարդիկ հավատում են, որ կարող են այն լրացնել տարբեր բաներով՝ իրենց կարիքները բավարարելու համար: Նրանք հավատում են, որ իրենց կյանքը լի կլինի գոհունակությամբ, երջանկությամբ և խաղաղությամբ, երբ լրացնեն այդ ներքին դատարկությունը:
Բիլլի Գրեհեմը շարունակեց՝ «Սողոմոնը Իսրայելի մեծ թագավորն էր… Նրա եկամուտը ապշեցուցիչ էր: Ոչ ոք, ով երբևէ ապրել է պատմության մեջ, չի կարող համեմատվել Սողոմոնի հետ ֆինանսական արժեքով: Ինչի մասին կարող ենք երազել երբևէ, նա ուներ: Գիտե՞ք, թե նա քանի կին ուներ՝ յոթ հարյուր, բայց դա նույնպես չբավարարեց նրան: Նա մտածեց, որ դա կբերի իր բաղձալի խաղաղությունը, և հետո ասաց՝ «Բայց, երբ ես նայեցի այն ամենին, ինչի համար այդքան ջանասիրաբար աշխատել էի, այդ ամենն այնքան անիմաստ էր»: Դա մի փուչիկ էր, որը պայթեց: Դա չբավարարեց։ Ինչոր այլ բան է բավարարում ինձ: Ի՞նչն է դա»։
Մարդիկ փորձել են ներքին խաղաղություն գտնել փորձի, փառքի, ձեռքբերումների, փողի, սեքսի և արևի տակ գտնվող ամեն ինչի միջոցով։ Հարցին շատ ավելի լավ պատասխան կա։
Գրեհեմը եզրափակում է՝ «Սրտիդ խորքում ինչ-որ բան պակասում է: Դուք չգիտեք, թե դա ինչն է․ Դա անձնական հարաբերությունն է Քրիստոսի հետ»: