Հիսուսն է պատասխանը

Ինչո՞ւ հենց ես։ Ինչպե՞ս եմ անցնելու  այս ամենի միջով։ Ի՞նչն իմ հետ այն չէ։ Աշխարհում, որտեղ ծագում են բազում հարցեր, անհնար է թվում ստանալ բոլոր հարցերի պատասխանները։ Մեր բոլոր հարցերի պատասխաններն ամփոփվում են Տեր Հիսուսի ներկայության մեջ։ Տեր Հիսուսն աշխարհ եկավ մեզ փրկելու՝ մեղքով ու տառապանքներով լի աշխարհից։ Հիսուս Քրիստոսն Աստված է՝ սուրբ և ամենագետ, […]

Ո՞վ է Հիսուսը

Հիսուս Քրիստոսն ավելին էր, քան պարզապես մարդ կամ մեծ ուսուցիչ: Աստվածաշունչն ասում է, որ Նա Աստծո Որդին է:Չնայած Հիսուսը լիովին մարդ էր, Նա ոչ մի անգամ մեղք չգործեց իր կյանքի ընթացքում երկրի վրա : Նա միակ անմեղ մարդն է, ով երբևէ ապրել է:Նրա թշնամիները օր ու գիշեր ուսումնասիրում էին Նրան՝ փորձելով նսեմացնել Նրա, բայց նրանք […]

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!