Սկսեք նոր կյանք Քրիստոսի հետ

 

Դուք կարող եք իրական, կայուն խաղաղություն ունենալ այսօր՝ Հիսուս Քրիստոսի հետ փոխհարաբերությունների միջոցով: Սկսեք ձեր չորս քայլով ճանապարհորդությունը հիմա

Քայլ 1 – Աստծո նպատակը՝ խաղաղություն և կյանք

 

Աստված սիրում է ձեզ և ցանկանում է, որ դուք զգաք խաղաղություն և հավերժական կյանք՝ առատ և հավերժական:

Աստվածաշունչն ասում է.

«Մենք խաղաղություն ունենք Աստծո հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»:
Հռոմեացիներ 5։1

«Որովհետև Աստված այնքան սիրեց աշխարհը, որ տվեց Իր միածին Որդուն, որպեսզի ով հավատում է Նրան, չկորչի, այլ ունենա հավիտենական կյանք»:
Հովհաննես 3։16 

«Ես [Հիսուսը] եկա, որպեսզի նրանք կյանք ունենան և առատորեն ունենան»։
Հովհաննես 10։10

Ինչու՞ մարդկանց մեծամասնությունը չունի այս խաղաղությունն ու առատ կյանքը, որը Աստված նախատեսել էր մեզ համար ունենալ:

Քայլ 2 – Խնդիրը հետևյալն է՝ մեղքն է բաժանում մեզ

 

Աստված ստեղծել է մեզ Իր պատկերով, որպեսզի առատ կյանք ունենանք: Նա մեզ ռոբոտներ չի ստեղծել, ովքեր ինքնաբերաբար սիրում և հնազանդվում են Իրեն: Աստված տվել է մեզ կամք և ընտրության ազատություն: Մենք ընտրում ենք Աստծուն չհնազանդվելը և գնում ենք հենց մեր նախընտրած ճանապարհով: Այս ընտրությունը մենք կատարում ենք նաև այսօր։ Սա հանգեցնում է Աստծուց բաժանման:
Աստվածաշունչն ասում է.

«Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։»
‭‭Հռոմեացիներին‬ ‭3‬:‭23

«Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։»
‭‭Հռոմեացիներին‬ ‭6‬:‭23‬

Մեր ընտրությունը բերում է Աստծուց բաժանվելուն: Մարդիկ շատ ձևերով փորձում էին հաղթահարել այս անջրպետը իրենց և Աստծո միջև…
Աստվածաշունչն ասում է.

«Կա ճանապարհ, որն ուղիղ է թվում մարդու առաջ, բայց նրա վերջը մահվան ճանապարհներն են։»
‭‭ԱՌԱԿՆԵՐ‬ ‭14‬:‭12‬

«այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի»
‭‭ԵՍԱՅԻ‬ ‭59‬:‭2‬

Ոչ մի կամուրջ չի հասնում Աստծուն … բացի մեկից:

Քայլ 3 – Աստծո դեղամիջոցը խաչն է

 

Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա և հարություն առավ գերեզմանից: Նա վճարեց մեր մեղքի պատիժը և ստեղծեց կամուրջ Աստծո և մարդկանց միջև:
Աստվածաշունչն ասում է.

«Քանի որ կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու ու մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը»
‭‭Ա Տիմոթեոսին‬ ‭2‬:‭5

«Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց»
‭‭Ա Պետրոս‬ ‭3‬:‭18

«Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։»
‭‭Հռոմեացիներին‬ ‭5‬:‭8

Աստված նախատեսել է միակ ճանապարհը… Յուրաքանչյուր մարդ պետք է ընտրություն կատարի…

Քայլ 4 – Մեր պատասխանն է՝ Ընդունեք Քրիստոսին

 

Մենք պետք է վստահենք Հիսուս Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ և ընդունենք Նրան անձնական հրավերով:
Աստվածաշունչն ասում է.

«Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ. եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ ու նրա հետ կընթրեմ, նա էլ՝ ինձ հետ։»
‭‭Հայտնություն‬ ‭3‬:‭20

«Սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան և հավատացին նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։»
‭‭ՀՈՎՀԱՆՆԵՍ‬ ‭1‬:‭12‬

«Որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես.»
‭‭Հռոմեացիներին‬ ‭10‬:‭9‬

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա:

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝
* Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
* Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
* Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
* Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)
Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.
«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար։

Barilur.am © 2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են