Հիսուս Քրիստոսն ավելին էր, քան մարդ կամ մեծ ուսուցիչ

Տեր Հիսուսը ծնվել է ախոռում։ Նա մեծացել է փոքրիկ գյուղում՝ Նազարեթում, որտեղ սովորել է ատաղձագործություն: Տեր Հիսուսն ապրում էր խոնարհ կյանքով։ Նա չձգտեց փառքի և մարդկանց կողմից հատուկ պատվի Նա չարժանացավ: Չնայած Տեր Հիսուսը լիովին մարդ էր, Նա ոչ մի անգամ մեղք չգործեց Իր երկրային կյանքի ընթացքում: Նա քայլեց այս երկրի վրայով այնպես, ինչպես մենք բոլորս: Նա մեզանից մեկն էր։ Նա երկրի վրա ապրած միակ անմեղ մարդն է: Հակառակորդները՝ հրեաները, ջանք չէին խնայում Տեր Հիսուսին մեղքի մեջ գցելու, բայց ապարդյուն․ Նա կատարյալ էր:

Հիսուսն ապրում էր մեր մեջ, որպեսզի մենք կարողանայինք տեսնել Աստծուն մեր աչքերով, ձեռքերով դիպչել Աստծուն, շրթունքներով խոսել Աստծո հետ, լսել Աստծո խոսքը մեր ականջներով և ապրել Աստծո հետ այս աշխարհում: Նա արեց այս ամենը, որպեսզի մենք կարողանանք սովորել, թե ինչպես նմանվել Նրան՝ Աստծո Որդուն: Մենք նույնպես կարող ենք դառնալ Աստծո զավակներ: Տեր Հիսուսը մեզ ցույց է տվել, թե ինչպես ապրել, սիրել և ընդունելի լինել Աստծուն, ով Նրա Հայրն է և մեր Հայրն է: Բայց սա այն ամենը չէ, ինչ Տեր Հիսուսն արեց մեզ համար:

Հիսուսը երկիր եկավ ավելի քան 2000 տարի առաջ՝ փրկելու մեզ մեր մեղքերից, որոնք մեզ բաժանում են Աստծուց: Միայն Նա ուներ զորություն և կարողություն մեզ հաշտեցնելու Աստծո հետ: Ւնքնակամ խաչվեց մեր փոխարեն՝ վճարելով մեր մեղքերի գինը, մահացավ և հարություն առավ մեռելներից, ճանապարհ բացեց Աստծո հետ հավիտենությունն ապրելու համար:

Տերը կենդանի Աստված է: Նա ցանկանում է լինել քո Տերն ու Փրկիչը, բայց նաև՝ քո ընկերը:

Կընդունե՞ք արդյոք Հիսուս Քրիստոսին հենց հիմա

Ահա թե ինչպես կարող եք ընդունել Քրիստոսին՝

  • Ընդունեք ձեր կարիքը: (Ես մեղավոր եմ):
  • Պատրաստ եղեք շրջվել /ետ դառնալ ձեր մեղքերից (ապաշխարել) և խնդրել Աստծո ներումը:
  • Հավատացեք, որ Հիսուս Քրիստոսը մահացավ ձեզ համար խաչի վրա և հարություն առավ գերեզմանից:
  • Աղոթքի միջոցով հրավիրեք Հիսուս Քրիստոսին ներս մտնել և կառավարել ձեր կյանքը Սուրբ Հոգու միջոցով: (Ընդունեք Հիսուսին որպես Տեր և Փրկիչ)

Մենք առաջարկում ենք այսպիսի աղոթք.

«Սիրելի Աստված, ես գիտեմ, որ մեղավոր եմ: Ես ուզում եմ ետ դառնալ իմ մեղքերից և խնդրում եմ Քո ներումը: Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսը Քո Որդին է: Ես հավատում եմ, որ Նա մահացավ իմ մեղքերի համար, և որ Դու Նրան հարություն տվեցիր: Ես ուզում եմ, որ Նա մտնի իմ սրտի մեջ և տիրի իմ կյանքին։

Ես ուզում եմ վստահել Հիսուսին որպես իմ Փրկիչ և այս օրվանից հետևել Նրան որպես իմ Տեր: Հիսուսի անունով, ամեն»:

Դուք աղոթե՞լ եք Հիսուս Քրիստոսին ընդունելու և նրա հետ հարաբերություններ սկսելու համար:

Այո, աղոթեցի Ես հարց ունեմ
Barilur.am © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են!